Սիրիական ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար Սելիմ Իդրիսը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ։ Ենթադրվում է, որ Իդրիսը, ով գեներալի կոչում ունի և անցած տարի համալրել է ընդդիմադիրների շարքերը, առաջին հերթին կայցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայան։ Չի բացառվում, որ նա կլինի նաև Վաշինգտոնում։ Իդրիսն ԱՄՆ իշխանություններից առաջին հերթին կպահանջի ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմությանը։